Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է Ադրբեջանի մայրաքաղաքին զրկել Եվրո-2020-ի խաղերը հյուրընկալելու իրավունքից ՝ արցախյան հակամարտության պատճառով, հայտնում է РБК-ն՝ մեջբերելով Le Parisien-ին:
Նոյեմբերի 2-ին ֆրանսիական հրատարակությունը գրել է, որ Եվրոպայում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով ՈւԵՖԱ-ն մտածում է մրցաշարի ձևաչափը փոխելու մասին: Ի սկզբանե Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվեր 12 երկրներում:
«Ադրբեջանը, որը Եվրոպայի առաջնության հյուրընկալող երկրներից էր, առաջիկա շաբաթների ընթացքում կարող է զրկվել մրցաշարը ընդունելու իրավունքից: Ներկայումս երկիրը Արցախում գտնվում է զինված հակամարտության մեջ Հայաստանի հետ», – գրել է Le Parisien-ը: