Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն սոցցանցերի իր էջերում իր լուսանկարն է տեղադրել, որի վրա գրված է․ «Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը։ Ես Արցախն եմ»։
Մխիթարյանը լուսանկարին կից գրել է․
«Արցախի հայերը խաղաղություն են ուզում։
Հակամարտության սրման, ինչպես նաև խաղաղ հայ բնակչության թիրախավորման ու նրանց ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ֆոնին, կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնորոշման իրավունքը»։