Լա Լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Ուեսկային» ու հաղթանակ տոնեց։
Տանտերերի կազմում շարք էր վերադարձել Էդեն Ազարը, որը առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ բացեց հանդիպման հաշիվը, իսկ 45-րդ րոպեին Կարիմ Բենզեման կրկնապատկեց այն։ Հարկ է նշել, որ բելգիացին վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 392օր առաջ։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 54-րդ րոպեին, Վալվերդեն 3-րդ անգամ մրցակցին ստիպեց խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։
Հյուրերը միայն 75-րդ րոպեին կարողացան գրավել մադրիդցիների դարպասը․ գոլի հեղինակ դարձավ Ֆեռերոն։
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին՝ 90-րդ րոպեին, կրկին աչքի ընկավ Կարիմ Բենզեման՝ հաշիվը դարձնելով 4-1։