«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է այս մրցաշրջանում թիմի հեռանկարներից։
«Կարծում եմ՝ «Տոտենհեմը» հիմա այն փուլում է, որ թիմում բոլորը շատ մտերիմ են այսքան տարիների ընթացքում։ Մեզնից շատերն իրար հետ խաղում են արդեն 4-5 տարի։
Այս տարի գերազանց ձեռքբերումներ ենք ունեցել, բոլորս փորձ ենք ձեռք բերում։ Գիտենք, որ այս թիմով ու խաղացողներով կարող ենք յուրահատուկ ինչ-որ բանի հասնել»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Goal-ը։