Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության առաջին տուրում, «Բավարիան» վստահ հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ (4-0):
Մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերի համար սա դարձավ 200-րդ «չոր» հանդիպումը ՉԼ-ի գործող գավաթակրի կազմում:
Հիշեցնենք, որ 34-ամյա դարպասապահը 2011 թվականին էր «Շալկեից» տեղափոխվել «Բավարիա»:
Այս ընթացքում Նոյերը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 393 հանդիպման և բաց է թողել 288 գնդակ: