Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով վարակվել էր կորոնավիրուսով, հնարավորություն ունի խաղադաշտ դուրս գալ ՉԼ-ի «Բարսելոնայի» դեմ խաղում, տեղեկացնում է AS-ը
Պորտուգալացին իրեն բավական լավ է զգում և շարունակում է մարզվել ինքնամեկուսացման պայմաններում:
Եթե Ռոնալդուի թեստի արդյունքները բացասական լինեն, ապա Կրիշտիանուն կմասնակցի «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը:
Նշվում է, որ մինչ թեստի արդյունքերի հայտնի դառնալը, իտալական ակումբն այլ տեղեկություն չի հաղորդի Ռոնալդուի մասին:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: