Լա Լիգայի 6-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» հաղթեց «Բետիսին»: Հանդիպումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին Սևիլյայում, ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ Սան Սեբաստիանը ներկայացնող թիմի:
Հաղթողների կազմում գոլերի հեղինակ դարձան Քրիստիան Պորտուն, Միկել Օյարսաբալը (11 մետրանոցից) և Ադնան Յանուզայը:
«Ռեալ Սոսյեդադը», վաստակած 11 միավորով, Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 1-ին տեղը: «Բետիսն» ունի 9 միավոր և 7-րդ հորիզոնականում է: