Հայաստանի ազգային հավաքականի ու «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախից ժամանած երեխաների հետ ու գրել․
«Այսօր Արցախից ժամանած երեխաների հետ մարզում անցկացնելու հաճույքն ունեցա։ Երեխաների դեմքին ժպիտ տեսնելն ինձ ստիպում է ցանկանալ կանգնեցնել ժամանակն ու այդ պատկերը պահել մինչև կյանքիս վերջ»։