«Պորտուի» հարձակվող Զե Լուիշը կարիերան կշարունակի «Լոկոմոտիվում»: Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա հարձակվողի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: Զե Լուիշը մոսկովյան ակումբում հանդես կգա 29 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Զե Լուիշը նախկինում խաղացել է «Սպարտակում»: «Պորտուի» կազմում նա մասնակցել է 32 հանդիպման և դարձել ՝ 10 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: