Թեժ մարտերում զոհվել է Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Ցավով տեղեկացնում ենք, որ Արցախյան թեժ մարտերում զոհվել է Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն և պարզապես լավ ընկեր Թաթուլ Հարությունյանը։
Ֆեդերացիայի անունից խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին և հարազատներին։
Հանգչիր խաղաղությամբ, հերոս»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: