«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է, թե ինչու է որոշում կայացրել մնալ լոնդոնյան թիմում։
«Միկել Արտետան է իմ մնալու գլխավոր պատճառն է, որովհետև նա թիմ է բերել դրական էներգիա ու նոր փիլիսոփայություն։
Կարծում եմ՝ դա կարևոր է, քանի որ իր փիլիսոփայությունը համընկնում է իմի հետ։ Ես զգում եմ, որ կարող եմ ավելացնել նրա ենթակայությամբ։ Դա կարևոր գործոն էր իմ մնալու հարցում։
Արտետան ինձ ասել է, որ եթե ես մնամ, կարող եմ հետք թողնել այս մեծ ակումբում»,-Օբամեյանգի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։