«Լեսթերը» կրկին ցանկանում է ձեռք բերել «Սենտ-Էտյենի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի տրանսֆերը, հայտնում է L’Equipe-ը: Աղբյուրի հաղորդմամբ, «աղվեսները» 19-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց պատրաստ էին վճարել 25 մլն եվրո, իսկ խաղացողին կառաջարկվի 5-ամյա պայմանագիր:
Հիմա արդեն «Լեսթերը» պատրաստ է առաջարկել մինչև 32 մլն եվրո: Անձամբ ֆուտբոլիստը հայտնել էր, որ նման առաջարկից հրաժարվելը խելագարություն է: