ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսը կարող են բաց թողնել Ֆրանսիայի առաջնության այս տարվա բոլոր հանդիպումները, հայտնում է L’Equipe-ն:
Աղբյուրի համաձայն, եթե Ֆրանսիայի լիգան ֆուտբոլիստների կողմից վիրավորական հայտարարությունները համարի ռասիստական քայլ, ապա բրազիլացին ու իսպանացին կարող են որակազրկվել 8-10 խաղով: Այսպիսով, նրանք վտանգում են բաց թողնել Լիգա 1-ի բոլոր հանդիպումները մինչև օրացուցային տարվա ավարտը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ — Մարսել (0-1) հանդիպման ընթացքում Նեյմարը կարմիր քարտ ստացավ ՝ Գոնսալեսի գլխին հարվածելու համար: Խաղից հետո Նեյմարը Գոնսալեսին մեղադրել էր ռասիզմի մեջ:
Իսկ այսօրEl Partidazo de COPE-ն հայտնել էր, որ բրազիլացին մեղադրվում է նաև մրցակցի ճապոնացի պաշտպան Հիրոկի Սակայիին վիրավորելու համար: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Նեյմարը նրան անվանել է «չինական կեղտ»: