«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը ակումբից հեռանալու նպատակ չունի:
Diario Sport-ի հաղորդմամբ, Պուչը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»՝ չնայած Ռոնալդ Կումանի՝ իր հանդեպ անվստահությանը: Հաղորդվում է, որ հանդիպմանը ներկա են եղել խաղացողի հայրն ու ներկայացուցիչը:
Պուչը ցանկանում է պայքարել մեկնարկային կազմում տեղի համար:
Ակումբից հեռանալ չցանկանալու գլխավոր պատճառն այն է, որ Պուչը կդժվարանա՝ իր խաղաոճին համապատասխան ակումբ գտնելու հարցում: