Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Չելսիին»։
«Կարմիրների» 2-0 հաշվով հաղթեցին Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին։ «Լիվերպուլի» կազմում իր նորամուտը նշեց օրեր առաջ ակումբ տեղափոխված Տիագո Ալկանտարան։
Իսպանացի կիսապապաշտպանը ընդմիջմանը փոխարինեց Ջորդան Հենդերսոնին։ Ալկանտարան 11-մետրանոց բերեց իր թիմի դարպասին՝ տուգանային հրապարակում գցելով Տիմո Վերներին։ Սակայն այն չկարողացավ դիպուկ իրացնել Ժորժինյոն։
Տիագո Ալկանտարան օրեր առաջ 30 միլիոն եվրոյի դիմաց «Բավարիայից» տեղափոխվեց «Լիվերպուլ»։