Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը Ռուսաստանում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Թիմի հետ են նաև երկու նորեկները՝ Ջոնաթան Բրունո Սանտյագոն և Վլադիմիր Սանոսյանը:
Վերջինս, ցավոք, չի կարողանա մասնակցել իր թիմի՝ «Դինամո Սամարա»-ի հետ ընկերական հանդիպմանը վնասվածքի պատճառով: Մյուս ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են և անցկացնում են լիարժեք մարզումներ: Հիշեցնենք, որ Հայաստան-«Դինամո Սամարա» ընկերական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին: