«Վուլվերհեմփթոնը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 46-ամյա մասնագետի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է 3 տարով։
«Ես շատ ջանասիրաբար եմ աշխատելու, քանի որ առջևում նոր շրջան է։ Կարևոր չէ, թե ինչ է արվել նախկինում, կարևորն այն է, թե ինչ կլինի առջևում»,-մեկնաբանել է Սանտուն պայմանագիրը երկարաձգելուց հետո։
Nuno Espirito Santo has committed his long-term future to Wolves by signing a new three-year-deal.
🐺✍️
— Wolves (@Wolves) September 13, 2020