Միլանի «Ինտերի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուն կարիերան կարող է շարունակել «Զենիթում», տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը չի մտնում իտալական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ և իր համար նոր ակումբ է փնտրում:
Հիշեցնենք, որ Մարիուին իր կազմում են ցանկանում տեղնել նաև մի շարք իսպանական ակումբներ:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանը Մարիուն անցկացրեց Մոսկվայի «Լոկոմոտիվում»: