Միլանի «Ինտերը» մտադիր է բաժանվել կիսապաշտպան Մաթիաս Վեսինոյից: Այս մասին հաղորդում է Fcinternews.it-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, միլանյան ակումբն իր ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին», սակայն ռուսական ակումբը հետաքրքրված չէ ուրուգվայցու տրանսֆերով, քանի որ չի պատրաստվում մեծ գումար վճարել ֆուտբոլիստի համար: Բացի այդ, «Զենիթը» փնտրում է ավելի հարձակողական ոճի կիսապաշտպան:
Հաղորդվում է, որ Վեսինոն նույնպես չի ցանկանում խաղալ ՌՊԼ-ում: 29-ամյա կիսապաշտպանը նախընտրում է կարիերա շարունակել Պրեմիեր լիգայում կամ Լա Լիգայում: