«Շանհայ Շենհուայի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավին ցանկանում է հեռանալ Չինաստանից ու վերադառնալ Եվրոպա, հաղորդում է Telefoot-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ չորս ակումբ հետաքրքրված է իտալացի հարձակվողի տրանսֆերով: Այդ թիմերն են «Պարի Սեն Ժերմենը», «Յուվենթուսը», «Աթլետիկոն» և «Ռոման»:
Հաղորդվում է, որ նշված ակումբներից ամենալավ շանսերն ունի «Պարի Սեն Ժերմենը»: Փարիզյան թիմի սպորտային տնօրեն Լեոնարդոն ուշադրությամբ հետևում է իրավիճակին ու պատրաստ է պայմանագիր առաջարկել Էլ Շարավիի համար:
Էլ Շարավին 2019 թվականից է հանդես գալիս «Շանհայ Շենհուայում»: