Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կտրել ձախ ծնկի խաչաձև կապանները: Այս մասին տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:
Դեպքը տեղի է ունեցել Ազգերի լիգայի շրջանակում կայացած Նիդեռլանդների հավաքականի դեմ հանդիպման ընթացքում (1-0):
Իտալացի ֆուտբոլիստը վաղը վիրահատության կենթարկվի և բաց կթողնի մոտ 6 ամիս:
Հիշեցնենք, որ Ձանիոլոն հուլիսին էր վերականգնվել նմանատիպ վնասվածքից: Այն ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստը կտրել էր աջ ոտքի խաչաձև կապանները: