Նյու Յորքում շարունակվում է թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։ Խաղային հերթական օրը կավարտվի 1/16-րդ եզրափակիչը։
Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել պայքարից։ Ավստրալացի Ալեքս դե Մինաուրը 5 սեթում առավելության է հասել Խաչանովի նկատմամբ 6-4, 0-6, 4-6, 6-3, 6-1 հաշվով։
Մրցաշարի 3-րդ համար Դանիլ Մեդվեդևը 3 սեթում հաղթել է ամերիկացի Ջեֆրեյ Ուոլֆին։ 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև ATP-ի վարկանիշային աղյուսակի 8-րդ համար Մատեո Բերետինին։ Իտալացին երեք սեթում 6-4, 6-4, 6-2 հաշվով հաղթել է Կասպեր Ռուդին։
1/16-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարել է նաև Անդրեյ Ռուբլյովը։ Ռուս թենիսիստը երեք սեթում վստահ հաղթանակ է տարել Սալվատորե Կարուզոյի նկատմամբ 6-0, 6-4, 6-0 հաշվով։