«Գանձասար-Կապանը» ստուգողական խաղի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել էր Առաջին խումբը ներկայացնող ԲԿՄԱ-ին։
Խաղն ավարտվել է տանտերերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։ Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Առաջին խաղակեսին Ռոկաս Կրուսնաուսկասը դարձել է դուբլի հեղինակ, իսկ Դավիթ Մինասյանը վերջին րոպեներին դրել է հանդիպման վերջակետը։