«Պարի Սեն Ժերմենի» ևս 3 ֆուտբոլիստի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Այս մասին գրում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ֆուտբոլիստներն են դարպասապահ Կեյլոր Նավասը, պաշտպան Մարկինիոսը և հարձակվող Մաուրո Իկարդին։
Ավելի վաղ ՊՍԺ-ի կազմում Covid-19-ով վարակվել էին Նեյմարը, Անխել դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը։
Հաղորդվում է, որ թիմի այս 6 ֆուտբոլիստները ինքնամեկուսացման մեջ են։