Լրագրող Նիկոլո Սիրան հայտնել է, որ «Զենիթը» հետաքրքրված է «Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպան Սամի Հեդիրայի ծառայություններով:
«Սամի Հեդիրան կհեռանա «Յուվենտուսից»՝ ազատ գործակալի կարգավիճակով: Այս պահին բանակցություններ են տարվում պայմանագիրը խզելու շուրջ: «Զենիթը» հետաքրքրություն է ցուցաբերում գերմանացի կիսապաշտպանի նկատմամբ»,- գրել է Սիրան թվիթերում:
Հեդիրան «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: Անցած մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպման՝ կատարելով 1 գոլային փոխանցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Զենիթը» ցանկանում է իր կազմում տեսնել նաև «Մոնպելյեյի» կիսապաշտպան Դամյեն լե Տալեկին