Օգոստոսի 30-ին Լոռու մարզի Աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի մարզաբազայում կայացավ «Ցատկորդի օր» հանրապետական մրցաշարը, որին մասնակցեցին Երևան ԱՕՄ, Երևան Կենտրոն, Գյումրի Էմմ., Արտաշատի, Կապանի և Վանաձորի մարզիկները։ Այս մասին տեղեկացնում են Աթլետիկայի ֆեդերացիայից։
Ներկայացնում ենք հաղթողներին և մրցանակակիրներին`
Հեռացատկ տղամարդիկ
1.Բեգլարյան Գոռ 7,40սմ Կապան
2.Հովհաննիսյան Դավիթ 6,41սմ Կապան
3.Հարությունյան Հարություն 6,41սմ Կապան
Հեռացատկ աղջիկներ
1.Աբրահամյան Յանա 5,51սմ Երևան Կենտրոն
2.Մինասյան Մարիետա 5,49սմ Կապան
3.Ադամյան Մելինե 5,22սմ Կապան
Եռացատկ տղամարդիկ
1.Աղասյան Լևոն 16,67սմ Կապան
2.Ղազարյան Ռազմիկ 15,02սմ Գյումրի Էմմ.
3.Սրապոնյան Նարեկ 14,90սմ Վանաձոր
Եռացատկ աղջիկներ
1.Մինասյան Մարիետա 12,24սմ Կապան
2.Աբրահամյան Յանա 12,00սմ Երևան Կենտրոն
3.Ադամյան Մելինե 11,68սմ Կապան
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Աղասյանը և պատանի շնորհալի մարզիկ Գոռ Բեգլարյանը ցույց տալով բարձր մարզական արդյունքներ` Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին գավաթներով, մյուս բոլոր մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, և մրցման հովանավորների կողմից պատրաստած նվերներով։