«Ատլետիկոն» հետևում է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ինչպես հաղորդում է AS-ը՝ մայրաքաղաքային ակումբը կփորձի ձեռք բերել 33-ամյա ֆուտբոլիստին, եթե մոտ ժամանակներս նրա պայմանագիրը խզվի։
Ուրուգվայցին դուր է գալիս «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, սակայն մադրիդցիները նրան գնելու գումար չունեն։
«Բարսան» այլևս հույս չի կապում Սուարեսի հետ ու պատրաստ է նրան ազատ գործակալի կարգավիճակ տալ, սակայն հարձակվողը ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար պահանջում է 25 մլն եվրո։