Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Սեբաստիան Կելը կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ապագայի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Նա երջանիկ է այստեղ և չպետք է հեռանա «Բորուսիայից»: Այս մրցաշրջանում Սանչոն ցուցադրելու է իր լավագույն որակները»,- ասել է Կելը:
Հիշեցնենք, որ Սանչոյի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:
«Բորուսիայի» կազմում նա հանդես է գալիս 2017 թվականից: