«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Միայն պատկերացրե՛ք, թե ինչպես ես կտոնեի, եթե երկու առողջ ոտքով լինեի: Հնարավոր է՝ դուք այսօր տեսնեիք իմ 40-մետրանոց սպրինտը:
Այսօր ակումբի ծննդյան օրն է՝ ուղիղ 50 տարի: Այնպես որ ամեն դեպքում մենք երբեք չենք մոռանա այս օրը»,-Տուխելի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 25 տարվա դադարից հետո դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: