Թուրինի «Յուվենտուսի» և Լոնդոնի «Արսենալի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխշտայներն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, տեղեկացնում է տեղեկացնում է Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
36-ամյա պաշտպանը 108 հանդիպում է անցկացրել Շվեյցարիայի հավաքականի կազմում:
«Յուվենտուսի» կազմում Լիխշտայները 7 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և 2 անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Լիխշտայների վերջին ակումբը գերմանական «Աուգսբուրգն» էր, որտեղ նա հանդես եկավ 2019/20 մրցաշրջանում: