Անվանի ֆուտբոլիստ ու մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13ին՝ ժամը 18։00ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորության արարողությունը՝ օգոստոսի 14ին՝ ժամը 13։00ին, նույն վայրից:
Հիշեցնենք՝ «Արարատի» նախկին ֆուտբոլիստը կյանքից հեռացել էր օգոստոսի 9-ին՝ 34 տարեկան հասակում: Վերջին շրջանում նա ապրում և մարզչական գործունեություն էր ծավալում Ղազախստանում:
Ըստ ArmSport-ի ունեցած տեղեկությունների, երիտասարդ մասնագետի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել: