Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում Միլանի «Ինտերը» խաղում է «Բայերի» դեմ (2-1) 🎥:
Հանդիպման հաշիվը բացեցին միլանյան ակումբի ֆուտբոլիստները: 15-րդ րոպեին գնդակը խփեց Նիկոլո Բարելան:
20-րդ րոպեին «Ինտերի» երկրորդ գոլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, ով տուգանային հրապարակից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Ըբդամենը երեք րոպե անց, «Բայերի» ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը: Գոլը հեղինակեց Կայ Հավերցը: