Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն ցանկանում է հրաժարվել մի քանի խաղացողի ծառայությունից՝ կոմպլեկտավորելով թիմը:
Պիռլոն չի ցանկանում իր թիմի կազմում տեսնել Իգուայինին, Դուգլաս Կոստային ու Սամի Խեդիրային: Պիռլոն ցանկանում է ուժեղացնել կամզը՝ ձեռք բերելով մեկական բարձրակարգ կիսապաշտպանի ու հարձակվողի:
Հիշեցնենք, որ Պիռլոն երեկ նշանակվեց թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում՝ փոխարինելով Սարիին: Պիռլոն նախկինում հանդես է եկել «Յուվեի» կազմում՝ անցկացրած 164 խաղում դառնալով 19 գոլի ու 38 գոլային փոխանցման հեղինակ: