«Վեստ Արմենիա» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Ակումբից հեռացել են նաեւ գլխավոր մարզչի օգնականներ Հակոբ Մկրյանն ու Գոռ Աթաբեկյանը:
Ակումբը շնորհակալություն է հայտնում հայազգի մասնագետներին ակումբի կայացման մեջ մեծ ավանդ ունենալու, կատարած ահռելի աշխատանքի, նվիրվածության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար՝ մաղթելով լավագույնն ապագայում։
Նշենք` «Վեստ Արմենիան» մասնակցել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանին։