«Պորտուն» մի քանի խաղացողի տրանսֆերի է հանել։ Ինչպես հաղորդում է Record-ը՝ այս ամառ ակումբը պատրաստ է բաժանվել Վենսան Աբուբաքարից, Ֆրանսիսկո Սոարեսից ու Զե Լուիշից։
Ընդ որում ԶԼՄ-ները հաղորդում են, որ Զե Լուիշի գլխավոր հավակնորդը թուրքական «Բեշիքթաշն» է։ Fanatik-ի տեղեկացմամբ՝ «Պորտուն» նույնիսկ համաձայն է 29-ամյա ֆուտբոլիստին վարձակալության տալ։ Խաղացողի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի Ստամբուլը ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Յալչինը։
Այս մրցաշրջանում Զե Լուիշը «Պորտուի» կազմում մասնակցել է 31 խաղի, դարձել 10 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։