Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալան ճանաչվել է Ա սերիայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Ա սերիայի մամուլի ծառայությունը:
Ա սերիայի ավարտված առաջնությունում արգենտինացին մասնակցել է 33 հանդիպման ու դարձել 11-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին ճանաչվել է լավագույն դարպասապահ, Ստեֆան Դե Վրեյը՝ լավագույն պաշտպան, Ալեխանդրո Գոմեսը՝ լավագույն կիսապաշտպան, իսկ լավագույն հարձակվող է ճանաչվել Չիրո Իմոբիլեն: Լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել «Յուվեի» երիտասարդ հարձակվող Դեյան Կուլուշևսկին, որը վարձավճարով հանդես էր գալիս «Պարմայում»: