Goal-ը հայտնում է, որ «Միլանը» և «Նապոլին» հետաքրքրված են «Նորվիչի» պաշտպան Բեն Գոդֆրիի ծառայություններով: 22-ամյա անգլիացու գործակալն արդեն անցած շաբաթ հանդիպել է միլանյան ակումբի ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ «Նորվիչը», որը արդեն լքել է Պրեմիեր լիգան, չի պահպանի խաղացողին: «Դեղձանիկները» պատրաստ են Գոդֆրիի տրանսֆերը վաճառել 30 միլիոն եվրոյով:
Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 30 հանդիպում: