ՀՖՖ-ի կողմից անցկացվող «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթին մասնակցում է նաև ArmSport-ը. ներկայացնում ենք մեր կայքի քվեարկությունն ու մեր վարկածով նախորդ տարվա լավագույններին.
Տարվա լավագույն ֆուտբոլիստ՝
1.Մորի Կոնե («Շիրակ»)
2.Վալերիո Վիմերկատի («Նոա»)
3. Յուսուֆ Օտուբանջո («Արարատ-Արմենիա»)
Լավագույն մարզիչ՝
1.Իգոր Պիկուշչակ («Նոա»)
2.Վարդան Բիչախչյան («Շիրակ»)
3.Վարդան Մինասյան («Արարատ-Արմենիա»)
Հիշեցնենք՝ ՀՖՖն վաղը՝ օգոստոսի 3-ին, կհայտարարի Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունը:
Սկզբում կհրապարակվի Հայաստանի լավագույն մարզչի անունը, այնուհետև հերթականությամբ կհրապարակվեն լրագրողների, թիմերի ավագների և մարզիչների (պաշտոնական) քվեարկության արդյունքում երրորդ, երկրորդ և առաջին տեղ զբաղեցրած ֆուտբոլիստների անունները: