«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն մեկնաբանել է իր հաղթանակը Ա Սերիայի ռմբարկուների մրցավազքում:
«Ես անչափ երջանիկ եմ և հպարտ եմ իմ ձեռքբերումներով, հիշելով, թե ինչպես եմ սկսել և ինչով եմ անցել: Եթե իսկապես հավատում եք, երբեմն երազանքներն իրականություն են դառնում: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել մարզչին, անձնակազմին, գործընկերներիս․ վստահեցնում եմ ձեզ, սա ամբողջ թիմի արժանիքն է:
Շնորհակալ եմ նաև «Լացիոյի» երկրպագուներին, ովքեր ստիպեցին ինձ անփոխարինելի զգալ թիմի համար, և ես շատ հպարտ եմ դրանով: Ես ուզում եմ դառնալ կենդանի օրինակ այն փաստի, որ եթե չհանձնվես, կարող ես հասնել ցանկացած նպատակի», — մեջբերում է Իմոբիլեին Football Italia-ն: