Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայել Բալակը որոշել է օգնել իր առաջին ակումբին՝ «Կեմնիցերին», որը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում: Այս մասին հայտնում են թիմի մամուլի ծառայությունից:
«Կեմնիցերն» իջել է գերմանական չորրորդ դիվիզիոն և գտնվում է սնանկության եզրին: Այս մասին լսելով՝ Բալակը հայտարարել է, որ աճուրդի է հանելու «Բավարիայի», «Չելսիի», «Բայերի» և Գերմանիայի հավաքականի իր մարզաշապիկներից 40-ը: Յուրաքանչյուր լոտի համար հայտերը սկսվելու են երկու հարյուր եվրոյից: Աճուրդից հավաքված ամբողջ գումարը կտրամադրվի ակումբին:
«Կեմնիցերին» սկզբում անհրաժեշտ էր 450 հազար եվրո: Ավելի ուշ ակումբը հայտարարել է, որ 300,000-ն արդեն հավաքվել է:
Բալակը գտնվել է «Կեմնիցերի» համակարգում 12 տարեկանից: 1995 թ.-ին նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց այդ ակումբում և թիմի կազմում խաղացել է մինչև 1997 թվականը:
👕🔨 Auch Michael @Ballack steht dem #ChemnitzerFC zur Seite & stellt 40 handsignierte Original-Trikots aus seiner aktiven Zeit bei @FCBayern, @ChelseaFC, @bayer04fussball & @DFB_Team für die Unterstützer-Aktion zur Verfügung.
Die Infos 👉 https://t.co/W4PGvNMFlN #CFC #Ballack pic.twitter.com/322SZbZpTq
— Chemnitzer FC (@ChemnitzerFC) July 30, 2020