«Բարսելոնայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը 9 տարվա մեջ առաջին անգամ մնաց առանց չեմպիոնական մեդալի։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի չեմպիոնությունը զիջեց Մադրիդի «Ռեալին»։ Այդ կերպ ընդհատվեց 33-ամյա ֆուտբոլիստի չեմպիոնական սերիան, որը 2011 թվականից առանց չեմպիոնական ոսկե մեդալի չէր մնացել։
Վիդալը 4 անգամ չեմպիոն է դարձել «Յուվենտուսի» հետ (2012, 2013, 2014, 2015), 3 անգամ՝ «Բավարիայի» (2016, 2017, 2018) ու 1 անգամ «Բարսելոնայի» հետ (2019):