«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատրաստ է տեղափոխվել միայն «Բարսելոնա», հայտնում է AS-ը:
Հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» նախատեսում է 4 ֆուտբոլիստի ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում այն բանից հետո, երբ եվրագավաթային որակազրկումը չեղարկվեց, այդ թվում՝ Մարտինեսին:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացին հրաժարվել է տեղափոխվել անգլիական ակումբ: Հաղորդվում է, որ նա պատրաստ է սպասել ու ևս մեկ տարի մնալ «Ինտերում», որպեսզի հետո տեղափոխվի «Բարսելոնա»:
ԶԼՄ-ների տեղեկություններով, «Բարսելոնան» արդեն համաձայնեցրել է պայմանագիրը Մարտինեսի հետ: Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով, ընդ որում հարձակվողի տարեկան աշխատավարձը 12 մլն եվրո կկազմի: Հաղորդվում էր, որ իտալական ակումբը մտադիր է հարձակվողի վաճառքից 90 մլն եվրո ստանալ, ինչպես նաև կապտանռնագույնների ֆուտբոլիստներից մեկին: