Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ևս անդրադարձել է վերջին օրերիին հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին՝ հայտնելով իր աջակցությունը:
«Այս «սև» օրերին լրջորեն անհանգստացած եմ Ադրրբեջանի դաժան հարձակումներով և Հայաստանի խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ ռասիստական հայտարարություններով: Չնայած համաշխարհային համավարակին, Ադրբեջանը խախտեց ՄԱԿ-ի՝ համաշխարհային հրադադարի կոչը և հարձակում սկսեց Հայաստանի վրա: Ադրբեջանը սպառնում է հրթիռային հարվածներ հասցնել ատոմակայանին ՝ այդպիսով խախտելով միջազգային մարդասիրական օրենքը, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր ցեղասպանական մտադրությունները: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջափակել է հրետանային գնդակոծություններով, իսկ այնուհետև,հաղորդել, որ հայկական ուժերը գնդակոծել են իրենց սեփական ուղին:
Միջազգային հանրությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի և անհապաղ ու կոշտ միջոցներ ձեռնարկի՝ հետագա սրացումն ու մարդկային կորուստներից խուսափելու համար:
Մենք մեր Սուրբ երկրի պաշտպաններն ենք. աշխարհում առաջին քրիստոնեկան ազգը»,-գրել է Ղազարյանը:
Թող Աստված օրհնի Հայաստանը
Թող Աստված առողջություն պարգևի մեր զինվորներին
Թող Աստված առողջություն տա իմ ազգին