Պրեմիեր լիգայի բաժնետերերը պայմանավորվել են 2020 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետների վերաբերյալ:
Պատուհանը կբացվի 10 շաբաթվա կտրվածքով ընթացիկ մրցաշրջանի ավարտին՝ սկսած հուլիսի 27-ից և կավարտվի հոկտեմբերի հինգին:
Որոշվվել է նաև տրանսֆերային պատուհանի լրացուցիչ ժամանակի մասին, որը ուժի մեջ կլինի հոկտեմբերի 5-ից 16-ը: Այս ժամանակահատվածում Պրեմիեր լիգայի ակումբները կկարողանան տրանսֆերներ իրականացնել միայն Չեմպիոնշիփի ակումբների և Անգլիայի մյուս ցածր դիվիզիոնների ակումբների հետ:
Պրեմիեր լիգայի ակումբների միջև տրանսֆերներն այդ ժամանակահատվածում արգելված կլինեն: