«Կադիսը», որը 14 տարվա ընթացքում առաջին անգամ Լա Լիգայի ուղեգիր է նվաճել, հայտարարել է հարձակվող Ալվարո Նեգրեդոյի հետ պայմանագիր կնքելու մասին:
«Կադիսը» արդեն կատարել է առաջին տրանսֆերը՝ մասնակցելու համար Լա լիգայում: Նա Ալվարո Նեգրեդոն է», — մեջբերում է «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկայնոյին El Partidazo-ն:
34-ամյա հարձակվողը ներկայումս հանդես է գալիս ԱՄԷ-ի «Ալ-Նասր» թիմում: Ավելի վաղ Նեգրեդոն, ով Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել էր 21 հանդիպում և խփել 10 գոլ, խաղացել է «Սևիլիայի», «Վալենսիայի», «Մանչեսթեր Սիթիի», «Միդլսբրոյի» և «Բեշիկթաշի» կազմում: Նա 2018-ի աշնանը թուրքական ակումբից տեղափոխվեց «Ալ-Նասր»: