Անգլիական «Բրիսթոլ Սիթիի» սեփականատեր և միլիարդատեր Սթիվ Լենսդաունը ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Սթիվեն Ջերարդին, հայտնում է The Express-ը:
]]>
Հուլիսի սկզբին հեռացվեց թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լի Ջոնսոնը, և հիմա նրան փոխարինող է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ այս պահին Ջերարդը գլխավորում է «Ռեյնջերսը»: «Լիվերպուլի» լեգենդի պայմանագիրն ակումբի հետ սահմանված է մինչև 2024 թ.:
«Բրիսթոլ Սիթին» Չեմփիոնշիփում այս պահին զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: