Վարշավայի «Լեգիան» նվաճեց Լեհաստանի չեմպիոնի տիտղոսը: Տեղի առաջնության 35-րդ տուրի խաղում մայրաքաղաքային ակումբը 2-0 հաշվով առավելության հասավ Կրակովի նկատմամբ:
Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Լեգիան» 11 միավորով առաջ է անցել «Լեխից» և «Պիաստից, չնայած այս թիմերը դեռ պահեստային հանդիպում ունեն: Այս հաղթանակի շնորհիվ «Լեգիան» վաստակեց 68 միավոր և անհասանելի դարձավ մոտակա հետապնդողների համար:
«Լեգիան» 14-րդ անգամ նվաճեց Լեհաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը, իսկ վերջին հինգ տարիներին՝ չորրորդ անգամ: Նույնքան անգամ երկրի չեմպիոն են դարձել «Գուռնիկն» ու «Վիսլան»։