Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին առաջիկայում կարող է վերադառնալ աշխատանքի: Sky Sports-ի հաղորդմամբ, «Ինտերը» ցանկանում է հրավիրել իտալացուն:
Աղբյուրի հաղորդմամբ, առաջնության ավարտից հետո «ներաձուրիները» կբաժանվեն Կոնտեից: Այս պահին «Ինտերը» 4-րդն է ու 10 միավորով զիջում է առաջատար «Յուվեին»:
Նախկինում հաղորդվեց, որ Ալեգրիի՝ «Յուվեի» հետ պայմանագիրը պաշտոնապես խզվել է և, նա կարող է վերադառնալ աշխատանքի: