Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան անկեղծացել է, որ ժամանակին կարող էր հայտնվել «Արսենալում», տեղեկացնում է Goal.90-ը:
«Լոնդոնյան ակումբի հետ բանակցություններ էի վարում: Մի քանի հեռախոսազրույց ունեցա Արսեն Վենգերի հետ:
Սակայն, չստացվեց. «Աթլետիկոն» ավելի լավ առաջարկ արեց և ես համաձայնվեցի:
Մադրիդյան ակումբի հետ նվաճեցի չեմպիոնական տիտղոսը: Կարծում եմ ՝ ճիշտ ընտրություն կատարեցի»,- ասել է Վիլյան:
Հիշեցնենք, որ Վիլյան 2013-ին տեղափոխվեց «Աթլետիկո»: