«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի ապագան անորոշ է մնում։
Rai Sport-ի լրագրող Պաոլո Պագանինին տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Յուվենթուսին»։ Հաղորդվում է, որ հավանական է թվում փոխանակման տրանսֆերով տեղափոխությունը։
«Բարսելոնան» իր հերթին հետաքրքրված է «Յուվենթուսի» կիսապաշտպաններ Դուգլաս Կոստայի և Ադրիան Ռաբյոյի ծառայություններով։
Պագանինին նաև գրում է, որ «Բարսելոնան» դեմ չի լինի Գրիզմանին ներառել Նեյմարի կամ էլ Լաուտարո Մարտինեսի հնարավոր տրանսֆերներում։
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 32 հանդիպման Լա լիգայում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։